Մենք սրտագին ապրումակցում ենք հայ ժողովրդին, որն ապրել է պատմության ընթացքում ամենասարսափելի ողբերգություններից մեկը՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մեկուկես միլիոն մարդ սպանվեց, 600 հազարից ավելի մարդ տեղահանվեց։ 1915-ի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը։ Միլիոնավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում և փրկվեց․ հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ ոճրագործության միջազգային ճանաչման։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կատարվածը անվանեցին մարդկության դեմ հանցագործություն»։
«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան 2 հազար միջոցառումներ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնց թիվը հասնում է 3 միլիոնի։ Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է հետևողական։ Մենք միշտ համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանդը չի կարող արդարացում ունենալ»,- նշել է Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որ ողբերգությունները չկրկնվեն։ Նրա խոսքով, այսօր աշխարհի մի շարք տարածաշրջաններում գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, ազգայնամոլությունը, մարդատյացությունը։ «Պետք է հարց տանք, ինչու է այս ամենը տեղի ունենում»,- ասել է նա։